Մոուրինյու. Մխիթարյանի խաղամակարդակն ընկնում է

Մոուրինյու. Մխիթարյանի խաղամակարդակն ընկնում է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն քննադատել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Դժգոհ եմ Հենրիխի վերջին ելույթներից: Նրա խաղամակարդակն ընկնում է: Խոսքը ոչ թե մեկ կամ երկու անընդմեջ հանդիպման մասին է, այլ 4-5»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում BBC.com-ը։

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը բացակայել է անգլիական թիմի վերջին երկու խաղերի հայտացուցակից: BBC Sport-ը նաև տեղեկացնում է, որ «Բորուսսիան» ցանկանում է Հայաստանի հավաքականի ավագին վերադարձնել Դորտմունդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում