«Արարատը» հյուրընկալվելիս հաղթեց «Շիրակին» (տեսագրություն)

«Արարատը» հյուրընկալվելիս հաղթեց «Շիրակին» (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալել էր «Արարատին» և նվազագույն հաշվով պարտություն կրել։

Հանդիպման միակ գոլն արձանագրվել է ավելացված ժամանակում․ հիանալի հարվածով հյուրերին հաղթանակ է պարգևել Անդրանիկ Քոչարյանը։

Այս հաղթանակից հետո հետնապահ «Արարատն» ունի 9 միավոր (13 խաղ), իսկ «Շիրակը» մնաց 19 միավորով՝ դեռևս երրորդ տեղում։

Խաղի տեսագրությունը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում