«Չելսին» խուսափեց պարտությունից «Լիվերպուլի» հետ խաղում (տեսանյութ)
25/11/2017 23:25
Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Լիվերպուլն» «Էնֆիլդում» հյուրընկալեց «Չելսիին» և ոչ-ոքի խաղաց։
Հաշիվը բացվեց 65-րդ րոպեին․ դաշտի տերերի հերթական գրոհներից մեկն ավարտվեց Մոհամեդ Սալահի գոլով։ «Ազնվականնները» պատասխան գոլը խփեցին 85-րդ րոպեին․ Վիլիանի՝ հեռավոր դարպասաձողի ուղղությամբ կատարած փոխանցումից հետո անվստահ խաղաց Սիմոն Մինյոլեն, և արդյունքում գնդակը հայտնվեց վերջինիս պաշտպանած դարպասում։ Վիլիանը փոխարինման էր դուրս եկել գոլից երկու րոպե առաջ։
Այս հանդիպումից հետո «Լիվերպուլն» ունի 23 միավոր և զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը, իսկ «Չելսին» 26 միավորով երրորդ տեղում է։
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում