Գրիզմանի և Գամեյրոյի դուբլերի շնորհիվ «Ատլետիկոն» ջախջախիչ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Գրիզմանի և Գամեյրոյի դուբլերի շնորհիվ «Ատլետիկոն» ջախջախիչ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Ատլետիկոն» հյուրընկալվեց «Լևանտեին» և ջախջախիչ հաղթանակ տոնեց։ «Սյուդադ դե Վալենսիա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 0։5 հաշվով․ նախ ինքնագոլի հեղինակ դարձավ Ռոբերը, ապա դուբլեր ձևակերպեցին Կևին Գամեյրոն և Անտուան Գրիզմանը։

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 27 միավոր և շարունակում է «Ռեալի» հետ կիսել 3-4-րդ հորիզոնականները՝ «Վալենսիային» զիջելով 3 միավորով, «Բարսելոնային»՝ 7։ Այս թիմերը միմյանց հետ խաղալու են վաղը։ «Լևանտեն» 15 միավորով 13-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Լևանտե» – «Ատլետիկո»՝ 0։5
Գոլերը՝ Ռոբեր 5՛/ինքնագոլ, Գամեյրո 29՛, 59՛, Գրիզման 65՛, 68՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում