«Ինտերը» հաղթեց «Կալյարիին» և դարձավ առաջատար (տեսանյութ)

«Ինտերը» հաղթեց «Կալյարիին» և դարձավ առաջատար (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրը հաղթական էր «Ինտերի» համար։ Լուչանո Սպալետիի թիմն արտագնա հանդիպում անցկացրեց «Կալյարիի» հետ և 3։1 հաշվով հաղթանակ տոնեց։ Դաշտի տերերից գոլի հեղինակ դարձավ Լեոնարդո Պավոլետին, իսկ միլանյան թիմից Մաուրո Իկարդին դուբլ ձևակերպեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մարսելո Բրոզովիչը։

Այժմ «Ինտերն» ունի 36 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ «Նապոլիին», որը տուրի շրջանակում իր խաղը դեռ չի անցկացրել, գերազանցելով 1 միավորով։ «Կալյարին» մնաց 15 միավորով 13-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Կալյարի» – «Ինտեր»՝ 1։3
Գոլերը՝ Պավոլետի 71՛ – Իկարդի 29՛, 83՛, Բրոզովիչ 55՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում