ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանը վերջին տուրում կորցրեց չեմպիոնությունը (կատարված քայլեր)

ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանը վերջին տուրում կորցրեց չեմպիոնությունը (կատարված քայլեր)

Մալյորկայում ավարտվել է 2017 թվականի ՖԻԴԵ-ի վերջին Գրան պրին: Վերջին` 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Հիկարու Նակամուրայի հետ և դժվարությամբ ոչ-ոքի արդյունքի հասել:

Նակամուրան որոշակի առավելություն է ունեցել, սակայն 35-ամյա հայ գրոսմայստերը կարողացել է հիանալի պաշտպանվել:

Կատարված քայլեր

Մյուս պարտիաներն ավարտվել Լևոնին ձեռնտու` ոչ-ոքի արդյունքով, բացի մեկից, որի պատճառով նա կորցրել է չեմպիոնությունը:

Մաքսիմ Վարշե Լագրավը սպիտակներով մրցել է Դմիտրի Յակովենկոյի հետ ու պարտություն կրել: Տարվա բոլոր Գրան պրիների արդյունքներով Հավակնորդների մրցաշարում հայտնվելու համար ֆրանսիացուն միմիայն հաղթանակ է հարկավոր եղել, սակայն նրա «արկածային» քայլերը պարտության են բերել: 

Կատարված քայլեր

Այսպիսով, Արոնյանն ու Յակովենկոն վաստակել են 5,5-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն է դարձել ռուս շախմատիստը:

Հատկանշական է, որ հաղթանակի դեպքում Հավակնորդների մրցաշարի ուղեգիր կնվաճեր նաև ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովը, սակայն նրա ճանապարհին կանգնել է հունգարացի Ռիխարդ Ռապապորտը, գրանցվել է ոչ-ոքի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում