Առաջատարը չսայթաքեց․ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Հադերսֆիլդին» (տեսանյութ)

Առաջատարը չսայթաքեց․ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Հադերսֆիլդին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց առաջնության նորեկց «Հադերսֆիլդին» և 2։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց։

Առաջին խաղակեսի վերջին րոպեին սեփական դարպասը գրավեց Նիկոլաս Օտամենդին։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Սերխիո Ագուերոն վերականգնեց հավասարությունը, իսկ հաղթական գոլը 84-րդ րոպեին խփեց Ռահիմ Սթերլինգը։

Խոսեպ Գվարդիոլայի թիմն այժմ 37 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին» գերազանցելով 8 միավորով։ «Հադերսֆիլդը» մնաց 15 միավորով՝ 11-րդ տեղում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում