Լա լիգա․ Ոչ-ոքի՝ տուրի կենտրոնական խաղում (տեսանյութ)

Լա լիգա․ Ոչ-ոքի՝ տուրի կենտրոնական խաղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Մեստալյա» մարզադաշտում․ երկրորդ հորիզոնականում ընթացող «Վալենսիան» հյուրընկալեց առաջատար «Բարսելոնային»։

Առաջին խաղակեսն անցավ հյուրերի մեծ առավելությամբ, կատալոնացիները նաև գոլ խփեցին, որը չարձանագրվեց։ Խաղակեսի միջնամասում Լիոնել Մեսսիի հարվածից հետո անվստահ խաղաց «չղջիկների» դարպասապահ Նետոն, և գնդակը ամբողջովին հատեց դարպասային գիծը, սակայն գլխավոր մրցավար Իգնասիո Իգլեսիսաս Վիլյանուևան գոլը չարձանագրեց։

Հաշիվը բացվեց 60-րդ րոպեին. դաշտի տերերի ձախ եզրից գրոհին մասնակցեցին Գուեդեշը, Գայան, Ռոդրիգո Մորենոն, և վերջինս գրավեց կատալոնացիների դարպասը։ «Բարսելոնան» պատասխան գոլը խփեց 82-րդ րոպեին․ Մեսսիի՝ տուգանային հրապարակ կատարած հիանալի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ժորդի Ալբան։ 

Հանդիպման մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չարձանագրվեցին։ Այս ոչ-ոքիից հետո «Բարսելոնան» 35 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Վալենսիան» ունի 31 միավոր։ Երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցնող «Ռեալն» ու «Ատլետիկոն» ունեն 27-ական միավոր։

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Վալենսիա» – «Բարսելոնա»՝
Գոլերը՝ Ռոդրիգո 60՛ – Ալբա 82՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում