Մոնտելան պաշտոնանկ է արվել

Մոնտելան պաշտոնանկ է արվել

«Միլանը» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելային: Այդ մասին հայտնում է «ռոսոներիի» մամուլի ծառայությունը:

Իտալական թիմը ժամանակավորապես գլխավորելու է «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոն: Վերջինս նախորդ մրցաշրջանից մարզում է «ռոսոներիի» երիտասարդական թիմը:

Սերիա Ա-ի 14-րդ տուրից հետո «ռոսոներին» վաստակել է 20 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը: Այս ընթացքում Մոնտելայի թիմը առաջատարից հետ է մնացել 18 միավորով, իսկ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող չորրորդ հորզիոնականից` 11:

Երեկ «Միլանը» «Սան Սիրոյում» չի կարողացել հաղթել «Տորինոյին» (0:0):

Հետևեք մեզ նաև Telegram-ում