«Ռեալն» ակումբի թանգարանում տեղադրել է Ռոնալդուի կիսանդրին (լուսանկար)

«Ռեալն» ակումբի թանգարանում տեղադրել է Ռոնալդուի կիսանդրին (լուսանկար)

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կիսանդրին հայտնվել է ակումբի թանգարանում: Այդ մասին հայտնում է «Mundo Deportivo»-ն:

Կիսանդրի հեղինակը 52-ամյա Խոսե Անտոնիո Նավարո Արտեագան է: Նման քայլի դիմելուն նրան ոգևորել է որդին` Խուանը: Վերջինս դժգոհ է մնացել Մադեյրայում տեղադրված պորտուգալացու կիսաքանդակից, որը բազմաթիվ կատակների հիմք է դարձել: Խուանը հորը խնդրել է ավելի լավ կիսանդրի կառուցել, որը դուր է եկել «սերուցքայինների» ղեկավարությանը և նրանք այն տեղադրել է ակումբի թանգարանում:

Լուսանկաներ

Հետևեք մեզ նաև Telegram-ում