«Մանչեսթեր Սիթին» անգլիական ֆուտբոլի երկու ռեկորդ է սահմանել

«Մանչեսթեր Սիթին» անգլիական ֆուտբոլի երկու ռեկորդ է սահմանել

Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է (2:1) «Հադերսֆիլդին» ու երկու տպավորիչ ցուցանիշ գրանցել: Այդ մասին տեղեկանում ենք «Opta»-ից:

Արտագնա խաղերում դա «քաղաքայինների» 11-րդ անընդմեջ հաղթանակն էր: Նման ցուցանիշ անգլիական ֆուտբոլում երբեք չէր սահմանվել: Բացի այդ, Խոսեպ Գվարդիոլայի թիմը գրանցել է Պրեմիեր լիգայի պատմության լավագույն մեկնարկը` 13 տուրերի հաշվարկում. անգլիական թիմը 39 հնարավորից վաստակել է 37 միավոր:

«Մանչեսթեր Սիթին» վստահորեն գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը` 8 միավորով գերազանցելով մոտակա հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում