Մեսսին մրցավարին «ծանոթացնում» է տեսակրկնության համակարգի հետ (ծաղրանկար)

Մեսսին մրցավարին «ծանոթացնում» է տեսակրկնության համակարգի հետ (ծաղրանկար)

Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին: Արգենտինացի ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել «Վալենսիայի» դեմ սկզբունքային խաղում (1:1), սակայն մրցավարները, զարմանալիորեն, չեն նկատել, որ գնդակը հատել է դարպասային գիծը:

Մոմանին պատկերում է, թե ինչպես է զայրացած արգենտինացին իր «մաքուր» գոլը ցուցադրում տեսակրկնության համակարգով:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում տեսակրկնության համակարգը (VAR) կիրառվելու է հաջորդ առաջնությունից:

Ծաղրանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում