Մարկինյոս. Դրաքսլերի տեխնիկան ավելի տպավորիչ է, քան Ռոնալդուի, Մեսսիի ու Նեյմարի

Մարկինյոս. Դրաքսլերի տեխնիկան ավելի տպավորիչ է, քան Ռոնալդուի, Մեսսիի ու Նեյմարի

«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Մարկինյոսը գովեստի խոսքեր է ասել իր թիմակից Յուլիան Դրաքսլերի մասին: Բրազիլացին հայտարարել է, որ գերմանացու տեխնիկան նրան ավելի է տպավորել:

«Խաղացել եմ մեծագույն երեք ֆուտբոլիստների` Ռոնալդուի, Մեսսիի ու Նեյմարի դեմ, բայց զուտ տեխնիկայի առումով Դրաքսլերն ինձ ավելի է տպավորել: Նա այնպիսի արագություն չունի, ինչպես այդ երեք խաղացողները, սակայն գնդակի վերահսկման ու ֆուտբոլային ինտելեկտի միջոցով շրջանցում է մրցակիցներին»,- JDD-ի հետ հարցազրույցում ասել է բրազիլացին:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դրաքսլերը մասնակցել է 17 խաղի, որոնցում 2 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել: Լիգա 1-ում գերմանացին միջինը մեկ խաղում 1,7 հաջողված խաբք է կատարում: Վիճակագրական այդ հաշվարկում Նեյմարի ցուցանիշն է մեկ խաղում` 7,3, Մեսսիինը` 5,7, իսկ Ռոնալդուինը` 1,6:

Հետևեք մեզ նաև Telegram-ում