Մխիթարյանը չի մասնակցելու «Ուոթֆորդի» դեմ խաղին

Մխիթարյանը չի մասնակցելու «Ուոթֆորդի» դեմ խաղին

Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Անգլիայի առաջնության 14-րդ տուրի «Ուոթֆորդի» դեմ արտագնա հանդիպմանը: 

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն 28-ամյա ֆուտբոլիստին չի ընդգրկել հայտացուցակում, ուստի նա չի մեկնել արտագնա խաղին: Առաջիկա հադիպումը բաց կթողնեն նաև Լյուկ Շոուն և Մայքլ Քերիկը:

Ավելի վաղ պորտուգալացին դժգոհություն էր հայտնել Հենրիխի խաղից: Երկու մրցավեճի  չմասնակցելուց հետո Մխիթարյանը փոխարինման էր մտել «Բրայթոնի» դեմ նախորդ մրցավեճում:

«Ուոթֆորդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա այսօր: Մեկնարկը` ուղիղ կեսգիշերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում