Նեյմարը զայրացրել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին

Նեյմարը զայրացրել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին

«Բարսելոնայի» ֆուտբոլիստների ու թիմի նախկին հարձակվող Նեյմարի հարաբերությունները կարող են վատթարանալ: «Կապտանռնագույնների» մի շարք խաղացողներ շարունակում են ընկերություն անել «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխված ֆուտբոլիստի հետ, սակայն նրանց դուր չի եկել բրազիլացու` «Ռեալ» տեղափոխվելու ցանկությունը,- գրում Express-ը:

Աղբյուրը վստահեցնում է, որ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և «Բարսելոնայում» Նեյմարի մյուս ընկերները խիստ զայրացել են, որ նա դեմ չէ Մադրիդում դառնալ Կրիշտիանու Ռոնալդուի հետնորդը: 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հենց 25-ամյա ֆուտբոլիստին են «Արքայական ակումբում համարում Կրիշտիանու Ռոնալդուին արժանի փոխարինողը: Վերջինս շուտով 33 տարեկան է դառնալու և կարող է մինչև պայմանագրի ավարտը չմնալ Իսպանիայում:

Վերջերս տեղեկություն էր տարածվել, որ Նեյմարը երջանիկ չէ Փարիզում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում