Գատուզո. «Միլանի» առաջիկա խաղը համարժեք է աշխարհի առաջնության եզրափակչին

Գատուզո. «Միլանի» առաջիկա խաղը համարժեք է աշխարհի առաջնության եզրափակչին

«Միլանի» նոր գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն առաջին մամուլի ասուլիսն է տվել նոր պաշտոնում: Իտալացին խոսել է իր նշանակման և Ա Սերիայում «Բենևենտոյի» դեմ առաջիկա հանդիպման մասին:

«Սա կարևոր օր է: Ինձ վրա հսկայական պատասխանատվություն է դրվել, ծանր աշխատանք է սպասվում: «Միլանը» ծանր ժամանակներ է ապրում, սակայն ես սովոր եմ դժվարություններին: Հունաստանում աշխատել եմ առանց հովանավոր ունեցող ակումբում (ՕՖԻ-խմբ.), իսկ «Պիզայում»` առանց նախագահի: Այստեղ աշխատանքի համար բոլոր պայմանները կան: Այս թիմն ավելիին է ընդունակ: Հարկավոր է միասնական լինել ու բոլոր ուժերը ներդնել խաղադաշտում:

Այս պահին չեմ նայում մրցաշարային աղյուսակին: «Բենևենտոյի» դեմ խաղի մասին մտածում եմ որպես աշխարհի առաջնության եզրափակչի»,- իտալացու խոսքերն է մեջբերում «ռոսոներիի» մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ «Միլանի» գործադիր տնօրեն Մարկո Ֆասոնեն հայտարարել է, որ Գատուզոյի առջև խնդիր է դրվել Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու: Ա Սերիայի 14 տուրերից հետո «ռոսոներին» 20 միավորով յոթերորդ տեղում է: Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող չորրորդ հորիզոնականից Գատուզոյի թիմը հետ է մնում 11 միավորով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում