«Կանի» ֆուտբոլիստին մոռացել են մարզադաշտում

«Կանի» ֆուտբոլիստին մոռացել են մարզադաշտում

Զավեշտալի դեպք է գրանցվել Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Ստրասբուր» – «Կան» հանդիպումից (0:0) հետո: Հյուրերը մարզադաշտում են մոռացել իրենց կիսապաշտպան Իսմայել Դիոմանդեին:

«Դուրս եկա մարզադաշտից, սակայն մեր ավտոբուսը չկար: Առանց խուճապի մատնվելու զանգահարեցի մեր ադմինիստրատորին: Պարզվեց` նրանք առանց ինձ են մեկնել: Հանդերձարանի մոտ խոսում էի «Ստրասբուրի» ֆուտբոլիստ Իդրիս Սաադիի հետ և սպասում, որ ինձ կկանչեն, երբ ավտոբուսը մոտենա ստադիոնին: Հետո դուրս եկա, իսկ նրանք արդեն բոլորով հեռացել էին… 

Բարեբախտաբար, թիմն առանց ինձ չէր մեկնել Կան: Նրանք օդանավակայանում սպասեցին ինձ: Խելագար պատմություն է»,- իուվարցու խոսքերն է մեջբերում lequipe.fr-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում