8 ամիս անց «Փյունիկը խոշոր հաշվով հաղթել է (տեսանյութ)

8 ամիս անց «Փյունիկը խոշոր հաշվով հաղթել է (տեսանյութ)

Հայաստանի առաջնության 8-րդ տուրից հետաձգված խաղում «Փյունիկն» այսօր ընդունել է «Արարատին»: Արմեն Գյուբուլդաղյանցի թիմը 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տոնել:

Արդեն առաջին կեսում տանտերերը երեք գոլ են խփել: Մեկական անգամ աչքի են ընկել Ռոբերտ Միանսյանը (8-րդ րոպե), Կառլեն Մկրտչյանը (27) և Ռևիկ Եղիազարյանը, ով գրավել է սեփական դարպասը:

Ռոբերտ Մինասյանի գոլը

Կառլեն Մկրտչյանի գոլը

Երկրորդ կեսում «Փյունիկը» մեկ անգամ է աչքի ընկել: 90+1 րոպեին հանդիպման վերջակետը դրել է Պետրոս Ավետիսյանը:

Գոլը

Այդ հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» վաստակել է 14 միավոր ու զգալիորեն առաջ պոկվել վերջին` վեցերորդ տեղը զբաղեցնող «Արարատից» (9 միավոր)։ Հատկանշական է, որ «Փյունիկը» վերջին անգամ խոշոր հաշվով հաղթանակ էր տարել 8 ամիս առաջ, երբ մարտի 19-ին 3:0 հաշվով հաղթել էր «Բանանցին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում