Լևանդովսկին ակնարկել է, որ վնասվածքներն Անչելոտիի մեղավորությամբ են

Լևանդովսկին ակնարկել է, որ վնասվածքներն Անչելոտիի մեղավորությամբ են

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ակնարկել է, որ մյունխենյան թիմի ֆուտբոլիստների ներկայիս շատ վնասվածքների պատճառը նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի ոչ արդյունավետ մարզումային ծրագիրն է։ Հիշեցնենք, որ իտալացի մարզիչը պաշտոնանկ է արվել երկու ամիս առաջ, իսկ նրան փոխարինել է Յուպ Հայնկեսը։

-Երբ թիմի ֆուտբոլիստները շատ են վնասվածքներ ստանում, պետք է նայել, թե ինչ է տեղի ունեցել ոչ թե երկու շաբաթ առաջ, այլ երկու-երեք ամիս առաջ։ Ամենայն հավանականությամբ, պատճառն այնտեղ կգտնեք։ Երբ շատ քիչ ես թիմային մարզումներ անցկացնում, ստիպված ես լինում անհատական ծրագրով մարզվել,- լեհ հարձակվողի խոսքը մեջբերված է «Sport Bild»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում