Կուրտուա․ Ինձ համարում եմ աշխարհի լավագույն դարպասապահը

Կուրտուա․ Ինձ համարում եմ աշխարհի լավագույն դարպասապահը

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարծում է, որ աշխարհում լավագույնն է իր դիրքում։ 

-Իհարկե, ինձ համարում եմ լավագույնը։ Դու պետք ինքդ քեզ ստիպես այդպես զգալ։ Կարևոր է այդպես մտածել։ Այո, կան մի շարք հիանալի դարպասապահներ, բայց չեմ ցանկանում մտածել, թե նրանցից ով է լավագույնը։ Համոզված եմ, որ ես եմ լավագույնը։ Կրկնում եմ՝ կարևոր է այդպես մտածել։ Հավանաբար, բոլոր մեծագույն խաղացողները և դարպասապահներն այդպես են մտածում,- Կուրտուայի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից։

Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում 25-ամյա բելգիացին մասնակցել է 12 հանդիպման, որոնցում բաց է թողել 10 գնդակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում