Դեռ հայտնի չէ՝ երբ Սերենա Ուիլյամսը կորտ կվերադառնա

Դեռ հայտնի չէ՝ երբ Սերենա Ուիլյամսը կորտ կվերադառնա

Ավստրալիայի բաց առաջնության գերծող չեմպիոնուհի Սերենա Ուիլյամսը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ 2018 թվականի խաղարկությանը, թե՞ ոչ։

Սեպտեմբերին՝ դստեր ծննդից հետո, Ուիլյամսը հայտարարել էր, որ պատրաստվում է կորտ վերադառնալ հունվարին, սակայն ամերիկուհու մարզիչ Պատրիկ Մուրատոգլուն հայտարարել է, որ դեռ վերջնական որոշում չեն կայացրել։

-Այժմ Սերենան պատրաստվում է նոր մրցաշրջանին։ Նա մարզվում է։ Ես շուտով նրան կմիանամ Ֆլորիդայում։ Մենք կտեսնենք՝ ինչպես Սերենայի օրգանիզմը կարձագանքի մարզումային ծանրաբեռնավածությանը, կգնահատենք խաղամակարդակը և կորոշենք՝ մասնակցե՞լ Ավստրալիայի բաց առաջնությանը, թե՞ ոչ,- աշխարհի նախկին առաջին ռակետի մարզչի խոսքը փոխանցում է CNN․com-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում