Marca. Հունվարին «Ռեալը» համալրելու հավանական թեկնածուները

Marca. Հունվարին «Ռեալը» համալրելու հավանական թեկնածուները

Իսպանական հեղինակավոր «Marca» պարբերականը հաղորդում է, որ «Ռեալի» ղեկավարությունն արդեն կազմել է այն հարձակվողների ցուցակը, որոնցից մեկի տրանսֆերը ձեռք կբերի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ցանկում հայտնվել են «Ինտերից» Մաուրո Իկարդին, «Արսենալից»՝ Ալեքսիս Սանչեսը, «Լեյպցիգից» Տիմո Վերները և «Կրասնոդարից»՝ Ֆյոդր Սմոլովը։ Պարբերականը գրում է, որ այս թեկնածուներից մադրիդյան ակումբում խաղալու ամենաքիչ հնարավորությունն ունի Սմոլովը, քանի որ «Ռեալի» ղեկավարությունը կարծում է՝ նրանից նոր երկրին և առաջնությանը հարմարվելու համար երկար ժամանակ կպահանջվի։ 

«Ռեալի» հիմնական թեկնածուն Մաուրո Իկարդին է, սակայն արգենտինացին վերջերս ակնարկել էր, որ Մադրիդ տեղափոխվելու մտադրություն չունի։ Եթե Իկարդիի հետ բանակցությունները չստացվեն, «Արքայական ակումբում» կանցնեն Սանչեսի, Վերների և Սմոլովի տարբերակներին (ըստ հերթականության)։

Հիշեցնենք նաև, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վերջերս չէր բացառել, որ հունվարին թիմում նորեկներ կլինեն։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում