«Արսենալը» «ոչնչացրել» է «Հադերսֆիլդին» (տեսանյութ)

«Արսենալը» «ոչնչացրել» է «Հադերսֆիլդին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցել է «Հադերսֆիլդի» հետ ու 5:0 հաշվով հաղթանակ տոնել:

Արդեն երրորդ րոպեին Աարոն Ռեմզին կրկնկով դարպասապահի դիմաց մեն-մենակ է դուրս բերել Ալեքսանդր Լակազետին, ով չի վրիպել: Երկրորդ կեսում «զինագործները» չորս րոպեում ևս 3 գոլ են խփել: Աչքի են ընկել Օլիվյե Ժիրուն (68), Ալեքսիս Սանչեսը (69) և Մեսութ Օզիլը (72): Խաղավերջում Ժիրուն դուբլ է ձևակերպել (87):

Այդ հաղթանակի շնորհիվ «Արսենալը» վաստակել է 28 միավոր ու շարունակում է զբաղեցնել չորրորդ տեղը: «Հադերսֆիլդը» 15 միավորով 14-րդ հորիզոնականում է:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում