Ռուդիգերը հաղթանակ է պարգևել «Չելսիին» (տեսանյութ)

Ռուդիգերը հաղթանակ է պարգևել «Չելսիին» (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Չելսին» «Սթեմփորդ Բրիջում» մրցել է «Սուոնսիի» հետ:

Լոնդոնցիների հսկայական առավելությամբ անցած խաղի ելքը որոշել է Անտոնիո Ռուդիգերի միակ գոլը` 1:0: Գերմանացին գլխի հարվածով աչքի է ընկել ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո: «Սուոնսին» մրցակցի դարպասին նույնիսկ մեկ հարված չի կատարել:

«Չելսին» վաստակել է 29 միավոր ու մնացել է երրորդ տեղում: «Սուոնսին» 9 միավորով կիսում է վերջին ու նախավերջին` 19-20 տեղերը:

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում