Նեյմարի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթել է (տեսանյութ)

Նեյմարի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթել է (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» լուրջ դիմադրության է հանդիպել «Տրուայի» դեմ խաղում: Փարիզցիները երկար ժամանակ չեն կարողացել գտնել հյուրերի դարպասի բանալին, սակայն խաղավերջում դա նրանց հաջողվել է: Գրանցվել է 2:0 հաշիվը:

Առաջին խաղակեսում տանտերերը 11-մետրանոց հարվածի իրավունք են ստացել (41-րդ րոպե): Էդինսոն Կավանիի հարվածից հետո դարպասապահ Մամադու Սամասան փրկել է իր թիմին: Վերջինս կարող էր հանդիպման հերոսը դառնալ, սակայն 73-րդ րոպեին անակնկալի է եկել Նեյմարի քողարկված հարվածից: 90-րդ րոպեին բրազիլացին հարվածային դիրք է դուրս բերել Կավանիին, ով այս անգամ չի վրիպել:

ՊՍԺ-ն հավաքել է 41 միավոր և երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյի» նկատմամբ առավելությունը հասցրել 10-ի: Գործող չեմպիոնը հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջել է «Նանտին»:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում