Կամո Հովհաննիսյանն առանց թիմ է մնացել

Կամո Հովհաննիսյանն առանց թիմ է մնացել

Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հեռացել է «Տորպեդո ԲելԱԶ»-ից: Այդ մասին հայտնում է բելառուսական ակումբի պաշտոնական կայքը: 25-ամյա ֆուտբոլիստի հետ թիմից հեռացել են ևս 8 ֆուտբոլիստներ:

Բելառուսի ավարտված առաջնությունում Կամոն մասնակցել է 28 խաղի, որոնցում 3 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել: «Տորպեդոն» առաջնությունն ավարտել է 5-րդ տեղում:

Նշենք, որ բելառուսական ակումբի երկրպագուները Հովհաննիսյանին ընտրել են թիմի լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում