Կոնտեն՝ խաղադաշտից հեռացվելու մասին. Մրցակիցը զայրացրեց ինձ (տեսանյութ)

Կոնտեն՝ խաղադաշտից հեռացվելու մասին. Մրցակիցը զայրացրեց ինձ (տեսանյութ)

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն է Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի՝ «Սուոնսիի» դեմ խաղի (1:0) առաջին կեսում հեռացվել է տեխնիկական գոտուց: Մրցավարը նման որոշում է կայացրել իտալացու չափից դուրս բուռն դժգոհությունների պատճառով:

«Զայրացել էի, որ մրցակիցը ամբողջ խաղի ընթացքում ժամանակ էր ձգում: Մի քանի անգամ փորձեցի մրցավարի օգնականի ուշադրությունը սևեռել այդ հանգամանքի վրա: Խաղից հետո հանդիպեցի մրցավարների հետ և ներողություն խնդրեցի, որովհետև սխալ էի վարվել:

Չգիտեմ` որքանով էր արդար հեռացումը, բայց մրցավարների որոշումները հարկավոր է հարգել: Երբեմն կարելի է ըմբռնումով մոտենալ իմ այդ սխալին, եթե այդ աստիճան հիասթափված ես լինում մրցակցի գործողություններից»,- իտալացու խոսքերն է մեջբերում bbc.com-ը:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում