Լևոն Հայրապետյանը վիրահատվել է. ապաքինումը` նվազագույնը 6 ամիս

Լևոն Հայրապետյանը վիրահատվել է. ապաքինումը` նվազագույնը 6 ամիս

«Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը վիրահատության է ենթարկվել: Այդ մասին գրում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Ծնկի բարդ վիրահատությունն անցկացվել է գերմանական Համբուրգ քաղաքում, նոյեմբերի 27-ին: 

Լևոնը «Փյունիկի» մարզումներից մեկի ժամանակ ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել, ինչպես նաև վնասել մենիսկը: Սպասվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի նվազագույնը կես տարի:

Լուսանկարը` «Փյունիկի» մամուլի ծառայության

Հետևեք մեզ նաև Telegram-ում