Ռունին գոլ է խփել սեփական կիսադաշտից (տեսանյութ)

Ռունին գոլ է խփել սեփական կիսադաշտից (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Էվերթոնը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Վեսթ Հեմին»: Խաղի հերոսն է դարձել Ուեյն Ռունին, ով հեթ-տրիկ է ձևակերպել: Անգլիացին երրորդ գոլը խփել է սեփական կիսադաշտից կատարած հարվածով:

«Նկատեցի, որ դարպասապահը դուրս է եկել իր տեղից և որոշեցի հարվածել: Կատարյալ պահ էր: Ուժեղ հարվածեցի, սակայն փորձեցի այնպիսի ուղղության տալ գնդակին, որ այն շատ բարձր չընթանա»,- խաղից հետո ասել է հարձակվողը:

Հատկանշական է, որ դա 32-ամյա անգլիացու առաջին հեթ-տրիկն էր լիվերպուլցիների կազմում: ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում Ռունին 12 խաղում 7 գոլ է խփել:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում