«Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ». Լոնդոնցիները լուրջ կորուստ ունեն

«Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ». Լոնդոնցիները լուրջ կորուստ ունեն

Անգլիայի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալն» ընդունելու է «Մանչեսթեր Յունայթեդին»: Լոնդոնցիներն այդ խաղին մոտենում են լուրջ կորուստով,- հայտնում է skysports.com-ը:

Երեկ կայացած «Հադերսֆիլդի» դեմ մրցավեճում վնասվածք է ստացել «զինագործների» հարձակվող Ալեքսանդր Լակազետը և ընդմիջմանը փոխարինվել է: Մինչև այդ ֆրանսիացին հասցրել էր բացել հանդիպման հաշիվը:

«Նա աճուկի վնասվածք ունի: ՄՅՈՒ-ի դեմ խաղը հաստատ բաց է թողնելու»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Պրեմիեր լիգայի 14 խաղում Լակազետը 7 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

«Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա դեկտեմբերի 2-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում