Արոնյանը վաղը մեկնարկում է սուպերմրցաշարում

Արոնյանը վաղը մեկնարկում է սուպերմրցաշարում

Վաղը` դեկտեմբերի 1-ին, Լոնդոնում կմեկնարկի «London Chess Classic» շախմատային գերմրցաշարը, որին մասնակցելու է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Մրցաշարին կմասնակցեն 10 շախմատիստներ, որոնց միջին վարկանիշը 2779 էլո է:

Մասնակիցների կազմը.

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Լևոն Արոնյան (Հայաստան), Մաքսիմ Վաշյե Լագրավ (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան), Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան), Մայքլ Ադամս (Անգլիա):

Առաջին տուրում կկայանան հետևյալ պարտիաները.

Նեպոմնյաշչի – Արոնյան, Կարլսեն – Կարուանա, Ադամս – Կարյակին, Նակամուրա – Անանդ, Սո – Վաշյե Լագրավ զույգերը

Հիշեցնենք, որ հայ գրոսմայստերը երբեք այդ մրցաշարի չեմպիոն չի դարձել: Նախորդ տարի լավագույնը ճանաչվել էր Ուեսլի Սոն:  Մրցանակային ֆոնդը 300 հազար դոլար է: Չեմպիոնը կստանա 75 հազար դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում