Պաշտոնական. Սիլվան նոր պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ

Պաշտոնական. Սիլվան նոր պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ

«Մանչեսթեր Սիթին» նոր համաձայնագիր է ստորագրել կիսապաշտպան Դավիդ Սիլվայի հետ: Իսպանացու պայմանագիրը գործելու է մինչև 2020 թվականի ամառը,- հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

31-ամյա ֆուտբոլիստի նախորդ համաձայնագրի ժամկետը սպառվելու էր 2018-19թթ. մրցաշրջանից հետո: Եթե Սիլվան մինչև պայմանագրի ավարտը մնա «Սիթիում», ապա այդ թիմի կազմում ուղիղ 10 տարի կանցկացնի․ կիսապաշտպանը մանչեսթերցիներին է միացել 2010 թվականին:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սիլվան մասնակցել է 14 խաղի, որոնցում 1 գոլ է խփել ու 8 գոլային փոխանցում կատարել:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում