Լինեկեր. Նիկիտա Սիմոնյանը 91 տարեկան է, բայց արտակարգ մարզավիճակում է

Լինեկեր. Նիկիտա Սիմոնյանը 91 տարեկան է, բայց արտակարգ մարզավիճակում է

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը, ով վաղն անկացնելու է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը, մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է իր տպավորությունների ու մյուս մասնակիցների մասին:

«Վիճակահանությունն անցկացնողներից իսկական ֆուտբոլային թիմ է կազմվել: Իմ օգնականները ֆուտբոլի աստղեր էր: Նրանք գրեթե բոլորն աշխարհի չեմպիոն են դարձել: Այդ մարդկանց թվում է նաև Նիկիտա Սիմոնյանը, ով ներկայացնելու է Ռուսաստանը: Նա արդեն 91 տարեկան է, բայց արտակարգ մարզավիճակում է:

Հուսով եմ` ամեն ինչ լավ կանցնի և ես՝ որպես վարող, խայտառակ չեմ լինի»,- Լինեկերի խոսքերն է մեջբերում sport.express.ru-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում