Ազար եղբայրները կարող են կրկին թիմակիցներ դառնալ

Ազար եղբայրները կարող են կրկին թիմակիցներ դառնալ

«Չելսին» ակտիվորեն հետևում է Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» կիսապաշտպան Տորգան Ազարի ելույթներին: Bild.de-ն հայտնում է, որ լոնդոնցիները մտադիր են վերադարձնել բելգիացուն:

24-ամյա ֆուտբոլիստը 2012-2015 թվականների ընթացքում եղել է «թոշակառուների» խաղացողը, սակայն ոչ մի հանդիպման չի մասնակցել. նա վարձավճարով խաղացել է «Զուլտե Վարեգեմում» ու «Բորուսսիայում»: Ավելի ուշ մյունխենգլադբախցիները 8 միլիոն եվրոյով գնել են ամբողջական տրանսֆերը:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Ազարը մասնակցել է 13 խաղի, որոնցում 5 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել:

Հիշեցնենք, որ Տորգանի ավագ եղբայրը` Էդենը 2012 թվականից հանդես է գալիս «Չելսիում», իսկ կրտսերը` Կիլիանն այս տարվա օգոստոսին է պայմանագիր կնքել «կապույտների» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում