Մասկերանո. «Բարսելոնայում» իմ ժամանակը մոտենում է ավարտին

Մասկերանո. «Բարսելոնայում» իմ ժամանակը մոտենում է ավարտին

«Բարսելոնայի» պաշտպան Խավյեր Մասկերանոն հաստատել է, որ մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Բարսելոնայից»: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել ԱՄՆ-ում:

«Կարծում եմ` «Բարսելոնայում» իմ ժամանակը մոտեցնում է ավարտին: Նման երկարատև կարիերայից հետո դժվար թե կարողանամ կրկին օգուտ տալ ակումբին: Ես դա ցավով եմ ասում: Իմ լավագույն տարիներն անցկացրել եմ Կատալոնիայում և դա երբեք չեմ մոռանա:

Ես այն մարդկանցից եմ, ովքեր կարծում են՝ հարկավոր է ճիշտ ժամանակին հեռանալ, բայց դա միայն ինձանից չէ կախված: Մտադիր եմ ժամանակին հեռանալ, որովհետև ինձ դուր չեկավ, թե ինչպես լքեցի «Լիվերպուլը»: Այնպիսի անդուր զգացում էր մնացել, որը վերացնելու համար պետք է վերադառնայի այդ թիմ: Չեմ ցանկանում, որ նույնը կրկնվի նաև «Բարսելոնայի» դեպքում»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Կատալոնական ակումբի հետ Մասկերանոյի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում