Աշխարհի առաջնություն. փլեյ-օֆֆի հավանական զույգերը

Աշխարհի առաջնություն. փլեյ-օֆֆի հավանական զույգերը

Մոսկվայում անցկացված աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունից հետո պարզ է դարձել, թե փլեյ-օֆֆում ինչպիսի զույգեր կարող են կազմվել:

Հիշեցնենք, որ վիճակահանության արդյունքում կազմվել են հետևյալ խմբերը.

A խումբ – Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ուրուգվայ,

B խումբ – Պորտուգալիա, Իսպանիա, Մարոկկո, Իրան

C խումբ – Ֆրանսիա, Ավստրալիա, Պերու, Դանիա

D խումբ – Արգենտինա, Իսլանդիա, Խորվաթիա, Նիգերիա,

E խումբ – Բրազիլիա, Շվեյցարիա, Կոստա Ռիկա, Սերբիա

F խումբ – Գերմանիա, Մեքսիկա, Շվեդիա, Հարավային Կորեա

G խումբ – Բելգիա, Պանամա, Թունիս, Անգլիա,

H խումբ – Լեհաստան, Սենեգալ, Կոլումբիա, Ճապոնիա

Փլեյ-օֆֆի ցանցի ձախ կողմում կհանդիպեն` A խմբի հաղթողն (A1) ու B խմբում երկրորդ տեղ գրաված թիմը (B2) և այդպես շարունակ:

Ամբողջական ցանցը հետևյալ տեսքն ունի.

Ձախում

A 1 – B 2
C 1 – D 2
E 1 – F 2 
G 1 – H 2

Աջում

B 1 – A 2
D 1 – C 2
F 1 – E 2
H1 – G2

Քառորդ եզրափակչում կխաղան իրար հաջորդող` A1-B2 ու C1-D2 զույգերի հաղթողները և այդպես շարունակ: Նույնը նաև կիսաեզրափակչում: Եզրափակչում կհանդիպեն ձախ և աջ ցանցերի լավագույն թիմերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում