ՄՅՈւ-ն Էրրերայի հետ համաձայնության չի հասել ու ստիպված քայլի է դիմել

ՄՅՈւ-ն Էրրերայի հետ համաձայնության չի հասել ու ստիպված քայլի է դիմել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրրերան նվազագույնը մինչև 2019 թվականի ամառը մնալու է իր ներկայիս ակումբում:

28-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվում էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, և կողմերը բանակցում էին նոր համաձայնագրի շուրջ: Marca.com-ը հայտնում է, որ անգլիացիներն ու բասկը համաձայնության չեն հասել: «Կարմիր սատանաները» ստիպված դիմել են գործող պայմանագրում առկա կետին, ըստ որի միակողմանի կարող էին համաձայնագրի ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով: Այսպիսով, Էրրերան իրավունք չի ունենա հունվարից բանակցելու այլ ակումբների հետ և ստիպված է ևս 1,5 տարի անցկացնել Մանչեսթերում:

Բասկ ֆուտբոլիստին իրենց կազմում ցանկանում են տեսնել «Բարսելոնան», «Ատլետիկոն» և «Վալենսիան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում