Իգուայինի գոլի շնորհիվ «Յուվենտուսը» հաղթեց «Նապոլիին» (տեսանյութ)

Իգուայինի գոլի շնորհիվ «Յուվենտուսը» հաղթեց «Նապոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվել է «Նապոլիին»: Տանտերերի առավելությամբ անցած խաղի ելքը որոշել է հյուրերի հարձակվող Գոնսալո Իգուայինի խփած միակ գոլը:

13-րդ րոպեին՝ արագ հակագրոհի ժամանակ, արգենտինացին լավ փոխանցում է ստացել Պաուլո Դիբալայից և գրավել է իր նախկին թիմի դարպասը:

Հետագա 80 րոպեների մեծ մասն անցել է թուրինցիների կիսադաշտում, սակայն Մաուրիցիո Սարիի թիմին չի հաջողվել գրավել Ջանլուիջի Բուֆֆոնի պաշտպանած դարպասը:

Այդ հաղթանակի շնորհիվ «Յուվենտուսը» վաստակել է 37 միավոր ու նվազագույնի հասցրել առաջատար «Նապոլիի» (38) առավելությունը: Այդ երկու թիմերին կարող է շրջանցել «Ինտերը» (36), որը դեկտեմբերի 3-ին ընդունելու է «Կիևոյին»:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում