Լոնդոն. Արոնյանը մեկնարկել է գոհացուցիչ արդյունքով (կատարված քայլեր)

Լոնդոն. Արոնյանը մեկնարկել է գոհացուցիչ արդյունքով (կատարված քայլեր)

Անգլիայում մեկնարկել է «London Chess Classic 2017» շախմատային սուպերմրցաշարը: Առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը սևերով մրցել է ռուս Յան Նեպոմնիաշչիի հետ:

24 քայլից հետո խաղատախտակի վրա հավասար դիրք է եղել: Հետագա մի քանի քայլերը կրկնվել են, ուստի գրոսմայստերները որոշել են ոչ-ոքի արդյունքին համաձայնել:

Կատարված քայլեր

Մյուս 4 պարտիաներում նույնպես միավորները կիսվել են.

  • Մայքլ Ադամս – Սերգեյ Կարյակին` 0,5:0,5
  • Մագնուս Կարլսեն – Ֆաբիանո Կարուանա` 0,5:0,5
  • Հիկարու Նակամուրա – Վիշվանաթան Անանդ` 0,5:0,5
  • Ուեսլի – Սո – Մաքսիմ Վաշյե Լագրավ` 0:5

Հաջորդ տուրում Լևոնը կրկին սևերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում