«Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ». Մխիթարյանը չի մասնակցի խաղին

«Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ». Մխիթարյանը չի մասնակցի խաղին

Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթրայանը չի մասնակցելու Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի կենտրոնական` «Արսենալի» դեմ խաղին: Այդ մասին տեղեկանում ենք «Manchester Evening News»-ից:

Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն 28-ամյա ֆուտբոլիստին չի ընդգրկել հանդիպման նախնական հայտացուցակում, և նա թիմի հետ չի մեկնել Լոնդոն: Մանչեսթերցիների վերջին 4 խաղերից երեքում Հենրիխը հայտացուցակում չի եղել: Ավելի վաղ պորտուգալացին դժգոհել էր հայ կիսապաշտպանի ցուցադրած խաղից:

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության 12 մրցավեճում Մխիթարյանը 1 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:

«Զինագործների» դեմ սկզբունքային խաղը բաց կթողնեն նաև վնասվածքներից չապաքինված Էրիկ Բային, Ֆիլ Ջոնսը և Մարուան Ֆելայինին:

«Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա այսօր: Սկիզբը` Երևանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում