Հայտնի են «Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մեկնարկային կազմերը

Հայտնի են «Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մեկնարկային կազմերը

Անգլիայի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայանալու է Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում․ «Արսենալը» հյուրընկալելու է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Թիմերի գլխավոր մարզիչներ Արսեն Վենգերը և Ժոզե Մոուրինյուն ընտրել են հետևյալ մեկնարկային կազմերը․

«Արսենալ»․ Պետրո Չեխ – Կոսյելինի, Մուստաֆի, Մոնրեալ, Բելյերին, Ռեմսի, Ջակա, Կոլաշինաչ, Մեսութ Օզիլ, Ալեքսիս Սանչես, Ալեքսանդր Լակազետ։

«Մանչեսթեր Յունայթեդ»․ Դավիդ դե Խեա – Վալենսիա, Լինդելյոֆ, Սմոլինգ, Մարկոս Ռոխո, Յանգ, Մատիչ, Պոգբա, Լինգարդ, Մարսիալ, Լուկակու։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել «կարմիր սատանաների» հայտացուցակում։

Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 21։30-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում