«Բավարիան» հաղթեց «Հանովերին» (տեսանյութ)

«Բավարիան» հաղթեց «Հանովերին» (տեսանյութ)

Բունդեսլիգայի 14-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բավարիան» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ «Հանովերի» նկատմամբ։ Մյունխենյան թիմից մեկական գոլ խփեցին Արտուրո Վիդալը, Կինգսլի Կոմանը և Ռոբերտ Լևանդովսկին, իսկ հյուրերից աչքի ընկավ Չարլիսոն Բենսոպը։

Այս հաղթանակից հետո «Բավարիան» 32 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Հանովերը» մնաց 19 միավորով՝ 10-րդ տեղում։

Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բավարիա» – «Հանովեր»՝ 3։1
Գոլերը՝ Վիդալ 17՛, Կոման 67՛, Լևանդովսկի 87՛ / 11-մետրանոց – Բենսոպ 35՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Նիկլաս Ֆուլկրուգ 28՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում