«Տոտենհեմը» չկարողացավ հաղթել «Ուոտֆորդին» (տեսանյութ)

«Տոտենհեմը» չկարողացավ հաղթել «Ուոտֆորդին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Ուոտֆորդին» և ոչ-ոքի խաղաց՝ 1։1։ «Վիկարեյջ Ռոուդ» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Կրիստիան Կաբազելը, իսկ պատասխան գոլը 25-րդ րոպեին խփեց Սոն Հին Մինը։ 52-րդ րոպեից Դավիսոն Սանչեսի հեռացման արդյունքում հյուրերը խաղացին 10 հոգով, սակայն դա չազդեց հանդիպման արդյունքի վրա։

Այժմ «Տոտենհեմն» ունի 26 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Ուոտֆորդը» 22 միավորով 8-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում