Գատուզոյի սարսափելի նորամուտը. դարպասապահի որոշիչ գոլ` 90+5 րոպեին (տեսանյութ)

Գատուզոյի սարսափելի նորամուտը. դարպասապահի որոշիչ գոլ` 90+5 րոպեին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվել է հետնապահ «Բենևենտոյին» ու չի կարողացել հաղթանակ տոնել, գրանցվել է ոչ-ոքի` 2:2:

Հանդիպման ընթացքում «ռոսոներին» երկու անգամ հաշվի մեջ առաջ է եղել: Գլխի հարվածներով հյուրերին առաջ են մղել Ջակոմո Բոնավենտուրան ու Նիկոլա Կալինիչը: Նախորդ բոլոր խաղերում պարտված «Բենևենտոն» կարողացել է սկզբում հաշիվը հավասարեցնել ռմբարկուական ազգանուն ունեցող Գեորգե Պուշկաշի շնորհիվ, իսկ 90+5 րոպեին անհավանական գոլ խփել: Տանտերերի դարպասապահ Անտոնիո Բրինյոլին տուգանային հարվածի խաղարկման ժամանակ միացել է գրոհին ու գլխի հիասքանչ հարվածով գրավել Ջանլուիջի Դոննարումայի պաշտպանած դարպասը:

Հյուրերը խաղն ավարտել են 10 ֆուտբոլիստով: Երկու զգուշացման համար կարմիր քարտ է ստացել Ալեսիո Ռոմանյոլին:

Այսպիսով, «Միլանի» նոր գլխավոր մարզչի` Ջենարո Գատուզոյի առաջին խաղը սայթաքումով է ավարտվել: «Ռոսոներին» 21 միավորով մնացել է 7-րդ տեղում: «Բենևենտոն» վաստակել է իր առաջին միավորը ու 20-րդ տեղում է:

Ա Սերիա, 15-րդ տուր

«Բենևենտո» – «Միլան»` 2:2
Գոլերը՝ Գ. Պուշկաշ (50), Բրինյոլի (90+5) – Բոանվենտուրա (38), Կալինիչ (57)
Հեռացում. Ռոմանյոլի (75)

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում