Գոլային փոխանցումների հաշվարկում Դե Բրյունեի տպավորիչ ցուցանիշը

Գոլային փոխանցումների հաշվարկում Դե Բրյունեի տպավորիչ ցուցանիշը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյունեն գոլային փոխանցում է կատարել «Վեսթ Հեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղում (2:1): Բելգիացին օդապարիկային փոխանցումով գնդակը հասցեագրել է Դավիդ Սիլվային, ով հաղթական գոլն է խփել:

Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց հետո` 2015-2016թթ մրցաշրջանից սկսած, 26-ամյա ֆուտբոլիստը 35 գոլային փոխանցում է կատարել: Նշված ժամանակահատվածից սկսած թոփ-5 առաջնություններում դա ամենաբարձր ցուցանիշն է:

Հատկանշական է, որ ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Դե Բրյունեն արդեն 12 «ասիստ» է կատարել, որոնցից 8-ը` ԱՊԼ-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում