Սվենդսեն. Ֆուրկադը բոլորիս սրբեց իր ճանապարհից

Սվենդսեն. Ֆուրկադը բոլորիս սրբեց իր ճանապարհից

Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Էմիլ Հեգլե Սվենդսենը մեկնաբանել է բիաթլոնի տարվա առաջին փուլում` Էստերսունդի հետապնդման մրցավազքում Մարտեն Ֆուրկադի հաղթանակը: Նորվեգացին պասյուտում գրավել է 4-րդ տեղը և ֆրանսիացուց հետ մնացել 49,7 վայրկյանով:

«Գոհ եմ իմ ելույթից, եթե չհաշվենք կրակահերթերից մեկում երկու վրիպումները: Հուսով եմ` արդեն պատրաստ եմ առաջին տեղը գրավել: Զգում եմ, որ բավական կայուն ելույթներ եմ ունենում: Միշտ դանդաղ եմ լավ մարզավիճակ հավաքում:

Հետապնդման մրցավազքում Ֆուրկադը ջախջախեց Նորվեգիայի ողջ հավաքականին: Պետք է լավ աշխատենք նման մրցավազքերի շուրջ, որոնցում կոնտակտային պայքար է ընթանում: Ֆուրկադն այդ խնդրից հիանալի գլուխ հանեց: Նա բոլորիս սրբեց իր ճանապարհից»,- 32-ամյա մարզիկի խոսքերն է մեջբերում NTB-ն:

Հիշեցնենք, որ Էստերսունդի անհատական մրցավազքում ու սպրինտում հաղթել էին նորվեգացիները` Յոհանես Բյոն ու Տարեյ Բյոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում