Գվարդիոլայի պատասխանը Պոգբային
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի խոսքերը: Ֆրանսիացին հույս էր հայտնել, որ «քաղաքայինների» առանցքային ֆուտբոլիստները վնասվածք կստանան, ինչի հետևանքով նրանց թիմը կսկսի միավորներ կորցնել:
«Պոգբան իսկապե՞ս այդպես է ասել: Հուսով եմ` կխուսափենք վնասվածքներից: Ես կցանկանայի, որ նա խաղար մեր դեմ, որովհետև ինձ դուր է գալիս, երբ մրցակիցն իր մարտական կազմով է լինում: Դա հաղթանակն ավելի արժեքավոր է դարձնում:
Կարծում եմ` դրանք պարզապես խոսքեր են: Վստահ եմ, որ Պոլն իրականում չի ցանկանում, որ մեր ֆուտբոլիստները վնասվածք ստանան»,- կատալոնացու խոսքերն է փոխանցում goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Արսենալի» դեմ մրցավեճում (3:1) ստացած կարմիր քարտի պատճառով Պոգբան որակազրկվելու է երեք խաղով ու բաց է թողնելու մանչեսթերյան դերբին, որը կայանալու է հաջորդ տուրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում