Երկու լեգիոներներ հեռացել են «Փյունիկից»

Երկու լեգիոներներ հեռացել են «Փյունիկից»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջին կեսի ավարտից հետո երկու ֆուտբոլիստներ լքել են «Փյունիկը»:

Երևանյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երկկողմ համաձայնությամբ խզվել են բրազիլացի Վիլիան Արաուժո Դոս Սանթոսի և ռուս Մաքսիմ Երմակովի հետ պայմանագրերը։

Հայկական թիմը շնորհակալություն է հայտնել այդ խաղացողներին և նրանց նորանոր հաջողություններ մաղթել հետագա կարիերայում։

Հիշեցնենք, որ Վիլիանն ու Երմակովը «Փյունիկին» էին միացել ամռանը:

Լուսանկարը` «Փյունիկ» ՖԱ-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում