Բողոքարկում չի լինի. Պոգբան որակազրկվել է 3 խաղով (տեսանյութ)
04/12/2017 21:41
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան որակազրկվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի երեք խաղով: BBC Sport-ը հայտնում է, որ «կարմիր սատանաները» որոշել են չբողոքարկել «Արսենալի» դեմ մրցավեճում (3:1) ֆրանսիացու ստացած կարմիր քարտը:
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կանոններով` առանց երկու զգուշացումների կարմիր քարտ ստացած խաղացողը որակազրկվում է երեք հանդիպումով: Քանի որ, ՄՅՈւ-ն այն չի բողոքարկել, պատիժն առանց քննարկման ուժի մեջ է մտել:
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը հեռացվել էր Էկտոր Բելերինի նկատմամբ կոպիտ խաղի համար:
Այսպիսով, Պոգբան բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի» դեմ դեկտեմբերի 10-ին կայանալիք դերբին, ինչպես նաև «Բորնմութի» ու «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում