Դե Խեայի սեյվերը «Մատրիցա» ֆիլմից են (շարժանկար)

Դե Խեայի սեյվերը «Մատրիցա» ֆիլմից են (շարժանկար)

Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային:

Անգլիացի նախկին ֆուտբոլիստ, իսկ ներկայումս հեռուստատեսային վերլուծաբան Ջեյմի Ռեդնապն «Արսենալի» հետ խաղում իսպանացու կատարած սեյվերը համեմատել է «Մատրիցա» ֆիլմի հերոս Նեոյի հետ: Նա ասել է, որ Դե Խեան գնդակներն այնպես է հետ մղում, կարծես ժամանակը դանդաղեցնում է ու հետո նոր սեյվ կատարում:

Մոմանին այդ խոսքերի հիման վրա մի քանի ծաղրանկարների միջոցով շարժանկար է պատրաստել:

Շարժանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում